00:45 2 սեպտեմբերի, 2012Օգոստոսի 31-ին լուրեր հայտնվեցին, թե սեպտեմբերի 11-ին կայանալիք 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հունգարիա - Հոլանդիա խաղի ժամանակ Հունգարիայի ազգային հավաքականի պաշտոնական ֆան-ակումբը` Carpathian Brigade-ը, պատրաստվում է բողոքի ակցիա անցկացնել հունգարական կառավարության դեմ` ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու փաստի դեմ:
NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց ֆան-շարժման նախագահ Ջոզեֆ Սոմոգիի հետ, որպեսզի հստակեցնի, թե ինչ գործողություններ են նախատեսված, սակայն ստացավ հետեւյալ պատասխանը:
«Մենք շատ ենք ցավում մեր կառավարության որոշման համար: Կառավարությունը մեզ ատում է, քանի որ մենք ասում ենք միշտ այն, ինչ մեր սրտում է: Դա ամբողջ ժողովրդի որոշումը չէր: Մենք որոշել էինք մեր բողոքի ձայնը բարձրացնել սեպտեմբերի 11-ի խաղի ժամանակ, բայց այսօր Երեւանում դուք այրեցիք մեր դրոշը: Հասկացեք` դրոշը դա կարավառությունը չէ, դա երկրի խորհրդանիշն է: Այժմ առաջին քայլը դուք պետք է անեք: Մենք պարզապես ներողություն ենք սպասում լսել` մեր դրոշն այրելու համար, դրանից հետո մենք կանենք մեր անելիքը: Դուք կլսեք մեր ձայնը սեպտեմբերի 11-ին»,- ասաց Ջոզեֆ Սոմոգին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.