«Սեւիլիան» հաղթեց եւ բարձրացավ երկրորդ տեղ (տեսանյութ)

18:48   1 դեկտեմբերի, 2019

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Սեւիլիան» հյուրընկալեց «Լեգանեսին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Դաշտի տերերին հաղթանակ բերեց բրազիլացի պաշտպան Դիեգո Կարլոսի միակ գոլը։

«Սեւիլիան» 30 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Առաջատար «Ռեալը» 14 խաղից հետո ունի 31 միավոր։ Երրորդ տեղում ընթացող «Բարսելոնան» 13 խաղում վաստակել է 28 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Սեւիլիա» - «Լեգանես»՝ 1։0 (տեսանյութ)

Դիեգո Կարլոս, 63



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։