Բարձրագույն խումբ․ 15-րդ տուրի արդյունքները (տեսանյութ)

18:22   1 դեկտեմբերի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում տեղի ունեցան 15-րդ տուրի առաջին երեք հանդիպումները։ Չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վարդան Մինասյանի գլխավորությամբ չկարողացավ հաղթել «Ուրարտուին»՝ 0։0։

1-ական միավորով բավարարվեցին նաեւ «Ալաշկերտն» ու «Փյունիկը», որոնք մեկական գոլ փոխանակեցին։

Վանաձորի «Լոռին» 8։0 հաշվով հաղթեց «Երեւանին»։

«Լոռին» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը» եւ «Արարատը»։

15-րդ տուրը կավարտվի դեկտեմբերի 2-ին նշանակված «Նոա» - «Արարատ», «Գանձասար-Կապան» - «Շիրակ» հանդիպումներով։ Դրանից հետո առաջնությունում կլինի ձմեռային խաղադադար մինչեւ փետրվարի 28-ը։

Բարձրագույն խմբի առաջնություն, 15-րդ տուր

«Լոռի» - «Երեւան»՝ 8։0 (տեսանյութ)

Ջոնել Դեսիրե, 32, 59, 61, 11մ, 64, 90, Լուիս Մատեուս, 43, Ռոբերտ Մինասյան, 52, 75

«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 1։1 (տեսանյութ)

Տիագո Գալվաո, 34, 11մ – Արտակ Եդիգարյան, 23

Հեռացում՝ Նիկիտա Բարանով («Ալաշկերտ»)

«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»՝ 0։0 (տեսանյութ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։