Եվրո-2020․ Եզրափակիչ մրցաշարի վիճակահանության արդյունքները

22:02   30 նոյեմբերի, 2019

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցան ֆուտբոլի Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունը։ 24 թիմեր բաժանվել են 6 խմբերի։ 4 ուղեգրերի հասցեատերերը հայտնի կդառնան 2020թ․ գարնանը տեղի ունենալիք ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի արդյունքում։

Եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա հունիսի 12-ից հուլիսի 12-ը Սանկտ Պետերբուրգում, Հռոմում, Ամստերդանում, Լոնդոնում, Գլազգոյում, Բաքվում, Բուդապեշտում, Մյունխենում, Կոպենհագենում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուխարեստում։

A խումբ (Հռոմ, Բաքու)

Իտալիա

Շվեյցարիա

Թուրքիա

Ուելս

B խումբ (Սանկտ Պետերբուրգ, Կոպենհագեն)

Բելգիա

Ռուսաստան

Դանիա

Ֆինլանդիա

C խումբ (Ամստերդամ, Բուխարեստ)

Ուկրաինա

Հոլանդիա

Ավստրիա

Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի D ուղու հաղթող

D խումբ (Լոնդոն, Գլազգո)

Անգլիա

Խորվաթիա

Չեխիա

Ազգերի լիգայի C ուղու հաղթող

E խումբ (Բիլբաո, Դուբլին)

Իսպանիա

Լեհաստան

Շվեդիա

Ազգերի լիգայի B ուղու հաղթող

F խումբ (Մյունխեն, Բուդապեշտ)

Գերմանիա

Ֆրանսիա

Պորտուգալիա

Ազգերի լիգայի A ուղու հաղթող

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ

Անցումային հանդիպումներ, կիսաեզրափակիչի զույգերը

A դիվիզիոն

Իսլանդիա - Ռումինիա

Բուլղարիա - Հունգարիա (այս զույգի հաղթողը եզրափակիչում կլինի հյուրընկալողը)

B դիվիզիոն

Բոսնիա եւ Հերցեգովինա - Հյուսիսային Իռլանդիա (այս զույգի հաղթողը եզրափակիչում կլինի հյուրընկալողը)

Սլովակիա - Իռլանդիա

C դիվիզիոն

Շոտլանդիա - Իսրայել

Նորվեգիա - Սերբիա (այս զույգի հաղթողը եզրափակիչում կլինի հյուրընկալողը)

D դիվիզիոն

Վրաստան - Բելառուս (այս զույգի հաղթողը եզրափակիչում կլինի հյուրընկալողը)

Հյուսիսային Մակեդոնիա – Կոսովո

Կիսաեզրափակիչ հանդիպումները տեղի կունենա 2020թ․ մարտի 26-ին, եզրափակիչ հանդիպումները՝ մարտի 31-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.