«Լիվերպուլի» եւ «Տոտենհեմի» հաղթանակներն ու «Չելսիի» պարտությունը (տեսանյութ)

20:53   30 նոյեմբերի, 2019

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ տանը մրցեց «Բրայթոնի» հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը։

«Լիվերպուլը» 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։

Լոնդոնի «Չելսին» անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ ընդունեց «Վեստ Հեմին» եւ պարտություն կրեց 0։1 հաշվով։ «Չելսին» 26 միավորով չորրորդ տեղում է։

Լոնդոնի «Տոտենհեմը» պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ սեփական խաղադաշտում մրցեց «Բրայթոնի» եւ հաղթանակ տարավ՝ 3։2։ Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին։ «Տոտենհեմը» 5-րդն է՝ 20 միավոր։

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Լիվերպուլ» - «Բրայթոն»՝ 2։1 (տեսանյութ)

Վիրջիլ վան Դեյք, 18, 24 - Լյուիս Դանք, 79

Հեռացում՝ Ալիսոն Բեքեր («Լիվերպուլ», դարպասապահ), 76

«Չելսի» - «Վեսթ Հեմ»՝ 0։1 (տեսանյութ)

Աարոն Կրեսվել, 48

«Տոտենհեմ» - «Բորնմութ»՝ 3։2 (տեսանյութ)

Դելե Ալի, 21, 50, Մուսա Սիսոկո, 69 - Հարի Ուիլսոն, 73, 90+6



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։