«ՌԲ Լայպցիգը» հաղթեց եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

20:25   30 նոյեմբերի, 2019

Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում «ՌԲ Լայպցիգը» հյուրընկընկալվեց «Պադերբորնին» եւ առավելության հասավ 3։2 հաշվով։

«ՌԲ Լայպցիգը» 27 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավորի առավելություն ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ։ 25 միավոր ունի նաեւ 13 հանդիպում անցկացրած «Շալկեն»։

Դորտմունդի «Բորուսիան» Բեռլինում 2։1 հաշվով հաղթեց «Հերտային», որն առաջին հանդիպումն անցկացրեց նորանշանակ գլխավոր մարզիչ, գերմանացի Յուրգեն Կլինսմանի գլխավորությամբ։ «Բորուսիան» 23 միավորով 5-րդ տեղում է։  

Գերմանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Պադերբորն» - «ՌԲ Լայպցիգ»՝ 2։3 (տեսանյութ)

Շտրելի Մամբա, 62, Կլաուս Գյասուլա, 73 – Պատրիկ Շիկ, 3, Մարսել Զաբիտցեր, 4, Տիմո Վերներ, 26

«Հերտա Բեռլին» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1։2 (տեսանյութ)

Վլադիմիր Դարիդա, 34 - Ջեյդոն Սանչո, 15, Տորգան Ազար, 17

Հեռացում՝ Մատս Հումելս («Բորուսիա»), 45, երկրորդ դեղին քարտ

«Բավարիա» - «Բայեր Լևերկուզեն»՝ 21:30 (Երեւանի ժամանակ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։