Լևոն Արոնյանը չի մասնակցի Երուսաղեմի Գրան Պրիին

15:30   30 նոյեմբերի, 2019

Լևոն Արոնյանը առողջական խնդիրների պատճառով չի մասնակցի դեկտեմբերի 11-ից 23-ը Երուսաղեմում տեղի ունենալիք Գրան Պրի մրցաշարին: Այս մասին հայկական շախմատի առաջատարը հայտնել է Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

«Երկար մտածելուց և ՖԻԴԵ-ի նախագահ պարոն Դվորկովիչի թույլտվությունը ստանալուց հետո որոշում եմ ընդունել հրաժարվել Երուսաղեմում տեղի ունենալիք ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի մասնակցությունից: 

Ցավոք, Գրան Պրիի անցկացման ժամկետը համընկնում է իմ շնչառական խնդիրների հետ կապված բուժման կուրսի ժամկետին: 

Բուժում ստանալուց հետո կվերադառնամ ավելի առողջ և ավելի ուժեղ»,- գրել է Արոնյանը:

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը դուրս է եկել Grand Ches Tour-ի եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, չինացի Դին Լիրենը եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։

Եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա դեկտեմբերի 2-ից 8-ը Լոնդոնում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։