«Աթլետիկո Մադրիդ» - «Բարսելոնա»․ Բուքմեյքերների կանխատեսումը

10:27   1 դեկտեմբերի, 2019

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի կենտրոնական խաղում դեկտեմբերի 1-ին «Աթլետիկոն» Մադրիդում կընդունի չեմպիոն «Բարսելոնային»։

Բուքմեյքերները չնչին առավելություն են տալիս կատալոնական ակումբին, որի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․55 գործակցով։ «Աթլետիկոյի» հաղթանակի գործակիցը 2․80 է, ոչ ոքի արդյունքինը՝ 3․30։

Իսպանիայի անցած առաջնության առաջին շրջանում թիմերը դարձյալ հանդիպել են Մադրիդում, գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։ Երկրորդ շրջանում «Բարսելոնան» տանը հաղթել է 2։0 հաշվով։

«Աթլետիկո» -«Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

«Բարսելոնան» Պրիմերայի 13 խաղից հետո 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Աթլետիկոն» 14 խաղում վաստակել է 25 միավոր եւ չորրորդն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։