#Corner. Մխիթարյանի վերադարձը Ստամբուլում, հարցազրույց «Սպարտակի» նախկին բժիշկ Վարդապետովի հետ

09:09   30 նոյեմբերի, 2019

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 55-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունների ամփոփմամբ։

#Corner-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Մոսկվայի «Սպարտակի» բժշկական դեպարտամենտի նախկին ղեկավար Միխայիլ Վարդապետովի հետ։ 11 տարի ռուսական ակումբում աշխատելուց հետո նա այժմ զբաղեցնում է Երեւանի «Ուրարտուի» բժշկական գծով փոխտնօրենի պաշտոնը։

Ռուսաստանցի Ալեքսանդր Գրիգորյանի հաղթական նորամուտը «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնում։ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ դուրս եկան նաեւ «Արարատ-Արմենիան», «Գանձասար-Կապանը» եւ «Նոան»։

Երկու ամիս անց խաղադաշտ վերադարձավ Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմայի» կազմում մասնակցելով թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրի» հետ արտագնա խաղին Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում։ Ռոման Բերեզովսկին նշեց մարզչական նորամուտը ռուսական «Սոչիում», Սարգիս Ադամյանը վերսկսեց մարզումները գերմանական «Հոֆենհայմի» ընդհանուր խմբում, Վարազդատ Հարոյանը հաջող խաղաց «Սպարտակի», Էդգար Բաբայանը՝ «Կոպենհագենի» դեմ։

Դեկտեմբերի 23-ին տեղի կունենան ՀՖՖ նախագահի եւ գործկոմի անդամների ընտրությունները՝ կրքերը թեժանում են։

Վերջում էլ, ավանդաբար կներկայացնենք զվարճալի տեսաշար։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.