2017թ․ Եվրոպայի առաջնությունում ծանր վնասվածք ստացած Կոլյա Կարապետյանը մահացել է

18:03   29 նոյեմբերի, 2019

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան խոր վշտով հայտնում է, որ 2017թ. Եվրոպայի առաջնությունում ծանր վնասվածք ստացած, սակայն Հայաստանի համար մաքառումների գնով բրոնզե մեդալ նվաճած Կոլյա Կարապետյանը, 18 ամիս պայքարելով կյանքի համար, գիտակցության չգալով 2019թ. նոյեմբերի 29-ին հրաժեշտ տվեց երկրային կյանքին:

Կոյլան ընդամենը երեսուն տարեկան էր…

Մարզիկի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին ժամը 18-ից «Էրեբունի» սգո սրահում։ Հասցե՝ Երևան, Խաղաղ Դոնի 2-14 /, հուղարկավորությունը դեկտեմբերի 1-ին, ժամը 13-ին, նույն վայրից:

Ֆեդերացիան ցավակցում է Կոլյայի ընտանիքին, հարազատներին, ընկերներին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։