Էմերիի մղձավանջը շարունակվում է. «Արսենալը» պարտվեց տնային խաղում (տեսանյութ)

01:56   29 նոյեմբերի, 2019

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» «Էմիրեյթս» ստադիոնում ուժերը չափեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ: Անգլիական ակումբը պարտություն կրեց 1:2 հաշվով:

Խաղի հաշիվը 45-րդ րոպեին բացեց «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: «Այնտրախտի» հարձակվող Դայիչի Կամադան հանդիպման երկրորդ խաղակեսում դուբլ ձևակերպեց և հաղթանակ պարգևեց իր թիմին:

«Արսենալը» հիմա ունի 10 միավոր և գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը: «Այնտրախտը» երկրորդ տեղում է՝ 9 միավորով:

«Էմիրեյթս» ստադիոնում հավաքված երկրպագուները հանդիպման ընթացքում պահանջում էին «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հրաժարականը:

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

A խումբ

«Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)՝ 0:2

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Ղարաբաղ» (Ադրբեջան)՝ 2:0

B խումբ

«Լուգանո» (Շվեյցարիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 0:1

«Մալմյո» (Շվեդիա) - «Դինամո Կիեւ» (Ուկրաինա)՝ 4:3

D խումբ

«Ռուսենբորգ» (Նորվեգիա) - ԼԱՍԿ (Ավստրիա)՝ 1:2

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա)՝ 4:0

E խումբ

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Ռեն» (Ֆրանսիա)՝ 3:1

«Լացիո» (Իտալիա) - «Կլուժ» (Ռումինիա)՝ 1:0

F խումբ

«Արսենալ» (Անգլիա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)՝ 1:2 (տեսանյութ)

«Վիտորիա Գիմարաեշ» (Պորտուգալիա) - «Ստանդարդ» (Բելգիա)՝ 1:1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։