«Ռոման» խոշոր հաշվով հաղթանակ տարավ, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

23:51   28 նոյեմբերի, 2019

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում իտալական «Ռոման» Ստամբուլի «Իստանբուլ Բաշակշեհիր Ֆատիհ Տերիմ» ստադիոնում մրցեց «Իստանբուլ Բաշակշեհիրի» հետ: Պաւոլո Ֆոնսեկայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:0 հաշվով:

30-րդ րոպեին խաղի հաշիվը 11 մետրանոցից բացեց «Ռոմայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն: 40-րդ րոպեին հոլանդացի կիսապաշտպան Ջաստին Կլույվերտը կրկնապատկեց «Ռոմայի» առավելությունը, իսկ 45-րդ րոպեին բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն դարձավ իր թիմի երրորդ գոլի հեղինակը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ խաղի 72-րդ րոպեին:

J խմբի մրցաշարային աղյուսակում «Ռոման» 8 միավորով երկրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաև առաջատար Մյոնխենգլադբախի «Բորուսիան»:

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

G խումբ

«Ֆեենորդ» (Հոլանդիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 2:2

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 1:2

H խումբ

ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 1:1

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Էսպանյոլ» (Իսպանիա)՝ 2:2

I խումբ

«Ալեքսանդրիա» (Ուկրաինա) - «Վոլֆսբուրգ» (Գերմանիա)՝ 0:1

«Սենթ Էթյեն» (Ֆրանսիա) - «Գենտ» (Բելգիա)՝ 0:0

J խումբ

«Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 0:3 (տեսանյութ)

«Վոլֆսբերգեր» (Ավստրիա) - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)՝ 0:1

K խումբ

«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Սլովան» (Սլովակիա)՝ 2:1

«Բրագա» (Պորտուգալիա) - «Վուլվերհեմփթոն» (Անգլիա)՝ 3:3

L խումբ

«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) - «Պարտիզան» (Սերբիա)՝ 2:2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։