Tata Steel India․ Լեւոն Արոնյանը բաժանում է 3-5-րդ տեղերը

23:11   24 նոյեմբերի, 2019

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվող արագ եւ կայծակնային խաղի Tata Steel Chess India Rapid & Blitz մրցաշարի երրորդ օրը տեղի ունեցան արագ խաղի վերջին երեք պարտիաները։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց ամերիկացի Ուեսլի Սոյի, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու եւ պարտության մատնեց հնդիկ Գուջրատի Վիդիտին։

Արոնյանը 18 հնարավորից վաստակել է 9 միավոր եւ հոլանդացի Անիշ Գիրիի եւ Ուեսլի Սոյի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը։

Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 15 միավոր, ամերիկացի Հիկարու Նակամուրան ունի 11 միավոր։

Նոյեմբերի 25-ին կանցկացնի կայծակնային խաղի 9 պարտիա, նոյեմբերի 26-ին եւս 9 պարտիայով կավարտվի մրցաշարը, որի հաղթողը հայտնի կդառնա արագ եւ կայծակնային խաղի արդյունքների հանրագումարում։

Tata Steel Chess India-ն Grand Chess Tour-ի նախավերջին փուլն է։

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանի հաղթանակով ավարտվեց Grand Chess Tour-ի Superbet Rapid & Blitz մրցաշարը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։

Grand Chess Tour-ի եզրափակիչը կմեկնարկի դեկտեմբերի 2-ին Լոնդոնում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։