Հանդիսականների քանակի ռեկորդ թենիսում (ֆոտո)

15:15   24 նոյեմբերի, 2019

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում անցկացվել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի եւ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի ցուցադրական մրցախաղը։ 3:6, 6:4, 6:2 հաշվով կամային հաղթանակ է տարել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ֆեդերերը։

Հանդիպմանը հետեւել է 42 հազար 517 հանդիսական, ինչը ռեկորդ է թենիսում, հաղորդում է Reuters-ը։ Մրցախաղը տեղի է ունեցել ցլամարտի համար նախատեսված արենայում։

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2010-ին Բելգիայում։ Ամերիկացի Սերենա Ուիլյամսի եւ բելգիացի Քիմ Քլեյթերսի մրցախաղին հետեւել էր 35 հազար 681 մարզասեր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։