«Լոռին» հաղթեց «Արարատ-Արմենիային», «Ալաշկերտն» ուժեղ էր «Շիրակից»

15:57   23 նոյեմբերի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 17-րդ տուրում «Լոռին» ուժերը չափեց չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ:

Ռուսաստանցի կիսապաշտպան Ռուսլան Զաերկոյի և բրազիլացի պաշտպան Լուիզ Մաթեուսի գոլերի շնորհիվ «Լոռին» 2:0 հաշվով հաղթանակ տարավ:

Միաժամանակ ընթացող խաղում «Ալաշկերտը» 3:1 հաշվով հաղթանակ տարավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ: 

«Ալաշկերտի» կազմից դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Գուստավո Մերմենտինին: Աչքի ընկավ նաև բրազիլացի հարձակվող Տիագո Գալվաոն:

«Շիրակի» միակ գոլը խփեց ֆրանսիացի պաշտպան Մորի Կոնեն:

Հայաստանի առաջնություն, 17-րդ տուր

«Լոռի» - «Արարատ-Արմենիա»՝ 2:0

Ռուսլան Զաերկո, 11, Լուիզ Մաթեուս, 68

«Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 1:3

Մորի Կոնե, 82 - Գուստավո Մերմենտինի, 13, 36 (11մ.), Տիագո Գալվաո, 85



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։