«Բորուսիան» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից (տեսանյութ)

01:24   23 նոյեմբերի, 2019

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում հյուրընկալել էր մրցաշարային աղյուսակի հետնապահ «Պադերբորնին»: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 3:3 հաշվով:

«Պադերբորնին» հաջողվեց առաջին խաղակեսում 3 գոլ խփել և ընդմիջման գնալ խոշոր հաշվով առավելությամբ, սակայն երկրորդ խաղակեսում «Բորուսիան» կամային բարձր որակներ ցուցադրեց և կարողացավ 1 միավոր վաստակել: 

«Պադերբորնի» կազմից դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Շտրելի Մամբան: Աչքի ընկավ նաև գերմանացի կիսապաշտպան Գերիտ Հոլտմանը:

«Բորուսիայի» կազմից աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն, բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտցելը, իսկ հանդիպման ավելացված ժամանակում «Բորուսիային» պարտությունից փրկեց գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսը:

Այժմ «Բորուսիան» 20 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է, իսկ «Պադերբորնը» 5 միավորով վերջին՝ 18-րդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Պադերբորն»՝ 3:3

Ջեյդոն Սանչո, 47, Ակսել Վիտցել, 84, Մարկո Ռոյս, 90+2  - Շտրելի Մամբա, 5, 37, Գերիտ Հոլտման, 43



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։