ՊՍԺ-ն տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ կառաջարկի 20-ամյա Մբապեին

18:12   22 նոյեմբերի, 2019

Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն բանակցում է թիմի հարձակվող, աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի խաղացող Կիլիան Մբապեի հետ նոր պայմանագիր կնքելու շուրջ։

ՊՍԺ-ն տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ (բոնուսների հետ կարող է հասնել 40 միլիոնի) կառաջարկի 20-ամյա ֆուտբոլիստին, որին ձեռք բերելու համար հսկայական գումարներ տրամադրելու մտադրություն ունեն Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան» եւ Թուրինի «Յուվենտուսը», հաղորդում է Transfermarkt-ը։

Մբապեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը։ ՊՍԺ-ն առաջարկում է այն երկարաձգել մինչեւ 2025 թվականը։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում անցկացրած 11 խաղում խփել է 9 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։