Մարադոնան երկրպագուների եւ ֆուտբոլիստների խնդրանքով մնացել է «Խիմնասիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում

14:18   22 նոյեմբերի, 2019

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող եւ գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան մնացել է արգենտինական «Խիմնասիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում։

«Ես շատ ուրախ եմ հայտարարել, որ մնում եմ «Խիմնասիայում»։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ֆանատներին եւ խաղացողներին, որոնց շնորհիվ մենք փոխզիջման հասանք ղեկավարության հետ։ Հույս ունեմ, որ նրանք կկատարեն խոստումները։

Շնորհակալ եմ ձեր աջակցության, 50 աստիճանի շոգին փողոց դուրս գալու համար։ Շնորհակալություն փոքրիկ տղային, որը պահանջում էր իմ վերադարձը»,- գրել է Մարադոնան։

Այս շաբաթ «Խիմնասիայի» նախագահ Գաբրիել Պելեգրինոն հայտարարել էր 59-ամյա Մարադոնայի պաշտոնանկության մասին։

Մարադոնան «Խիմնասիա եւ Էսգրիման» գլխավորել է սեպտեմբերին։  Արգենտինայի առաջնության 22-րդ տուրից հետո «Խիմնասիան» 10 միավորով 22-րդ տեղում է:

View this post on Instagram

A post shared by Diego Maradona (@maradona) on



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։