Բենզեման նոր պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ

10:52   22 նոյեմբերի, 2019

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման առաջիկայում նոր պայմանագիր կկնքի Արքայական թիմի հետ, տեղեկացնում է Fox Sports-ը:

Նոր պայմանագրով Բենզեման ավելի բարձր աշխատավարձ կստանա, իսկ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի հունիս:

Ֆրանսիացի հարձակվողի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա հարձակվողը «Ռեալի» կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։