Մոուրինյո. Այս մրցաշրջանում «Տոտենհեմը» չի կարող դառնալ Անգլիայի չեմպիոն

22:05   21 նոյեմբերի, 2019

Լոնդոնի «Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է անգլիական ակումբի առաջնահերթությունների մասին:

Պորտուգալացի մասնագետը նշել է, որ «Տոտենհեմի» գլխավոր նպատակը Պրեմյեր լիգայում չեմպիոնությունն է, սակայն այս մրցաշրջանում իր գլխավորած թիմին չի հաջողվի միավորների քանակով գերազանցել առաջատար «Լիվերպուլին»:

«Ես չեմ կարող ուրախ լինել, երբ իմ գլխավորած թիմը չի հաղթում: Անելու եմ ամեն ինչ, որպեսզի «Տոտենհեմը» յուրաքանչյուր խաղում հաղթանակ տանի: 

Այս մրցաշրջանում «Տոտենհեմին» չի հաջողվի դառնալ Անգլիայի չեմպիոն, սակայն վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում ամեն ինչ այլ կլինի»,- լոնդոնյան ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է նոյեմբերի 20-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։