Ռոնալդուն ներողություն չի խնդրել «Յուվենտուսի» ֆուտբոլիստներից

21:41   21 նոյեմբերի, 2019

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ազգային հավաքականների հանդիպումներով պայմանավորված դադարից հետո վերադարձել է Իտալիա և մարզում անցկացրել իտալական թիմի կազմում:

Ռոնալդուն Իտալիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Միլանի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի պատճառով ներողություն չի խնդրել թիմի ֆուտբոլիստներից, որոնք որոշել են այլևս չանդրադառնալ այդ թեմային:

Հիշեցնենք, որ «Միլանի» դեմ հանդիպման 55-րդ րոպեին փոխարինվելուց անմիջապես հետո Ռոնալդուն լքել է ստադիոնը:

Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Իտալիա ժամանալուց հետո Ռոնալդուն ընթրիքի կհրավիրի «Յուվենտուսի» խաղացողներին և ներողություն կխնդրի իր պահվածքի համար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։