ՀՖՖ գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյան․ Արթուր Վանեցյանն իր որոշմամբ է հրաժարական ներկայացնել

18:46   21 նոյեմբերի, 2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հրաժարական ներկայացրած անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը մանրմասներ է ներկայացրել ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստից։

«Գործկոմում քննարկել ենք ֆուտբոլի վիճակը, Իտալիայից կրած 1։9 հաշվով պարտությունը։ Պարոն Վանեցյանն իր որոշմամբ է հրաժարական ներկայացնել եւ ընդունել ենք այդ հրաժարականը։ Ֆեդերացիայում եւ հայկական ֆուտբոլում պետք է սկսել առողջացման գործընթաց։ Որոշում է կայացվել դեկտեմբերի 23-ին հրավիրել ՀՖՖ ընդհանուր ժողով, ընտրել նոր գործկոմ եւ նոր նախագահ։

Ժողովում ներկայացված հասարակական կազմակերպությունների մի մասը ֆուտբոլի հետ կապ չունի, մի մասի կապը կասկածելի է։ Առաջիկա մեկ ամսում պետք է տեղի ունենա մաքրման եւ առողջացման գործընթաց։

Նոր գործկոմ եւ նոր նախագահ ընտրողները պետք է լինեն արդեն մաքրված եւ ֆուտբոլային հանրության վստահությունը վայելող ժողովը։ Թե ՔՊ-ականներ կլինեն, թե չեն լինի, կախված է այդ ժողովից, ես չգիտեմ։

Որոշումների պատճառները եւ պարոն Վանեցյանի հրաժարականի պատճառը եղել են զուտ ֆուտբոլային։

Առաջիկա մեկ ամսում միակ գործը լինելու է հասարակական կազմակերպությունների մաղումը։ Ղեկավարումը կիրականացնի Արմեն Մելիքբեկյանը»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը։

Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ այլեւս չի առաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։