18:16 21 նոյեմբերի, 2019Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Վիլյան կանխատեսել է, որ Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարում Իսպանիայի հավաքականի գլխավոր հարվածային ուժը կլինի Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան։
«Իսպանիայի հավաքականն ունի հսկայական ներուժ։ Թիմում հասունանում են գերազանց հարձակվողներ։ Ալվարո Մորատան գերազանց մարզավիճակում է։ Եվրո-2020-ում նա կունենա առանցքային նշանակություն Իսպանիայի հավաքականի համար։ Շատ կարեւոր է, որ «Աթլետիկոյում» հոգատար են նրա նկատմամբ։
Ժերար Մորենոն կամ Ռոդրիգոն եւս ֆանտաստիկ մակարդակի վրա են։ Պակո Ալկասերը գոլ է խփում գրեթե ամեն խաղում»,- Դավիդ Վիլյայի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում դարձյալ նշանակվել է Լուիս Էնրիկեն, որի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ աշխարհի առաջնության ավարտը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.