Զիդանը մտադիր չէ պատժել Բեյլին

16:45   21 նոյեմբերի, 2019

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր չէ որեւէ կերպ պատժել թիմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին, հաղորդում է իսպանական Marca-ն։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին խաղում Հունգարիայի հավաքականին 2։0 հաշվով հաղթելուց եւ եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելուց հետո Բեյլը երկրպագուից վերցրել էր Ուելսի դրոշը, որի վրա գրված է եղել «Ուելս, գոլֆ, Մադրիդ։ Հենց այս հերթականությամբ»։ Ֆուտբոլիստը լուսանկարվել էր այդ դրոշով՝ անուղղակի ծաղրելով Արքայական ակումբին։

«Ռեալի» մարզական տնօրեն Պրեդրագ Միյատովիչը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ Բեյլը առաջին հերթին մտածում է Ուելսի հավաքականի, հետո՝ գոլֆի, վերջում՝ «Ռեալի» մասին։

Գարեթ Բեյլը կշարունակի սովորական ռեժիմով մարզվել Արքայական թիմի ընդհանուր խմբում։ Զիդանը չի ցանկանում ներքին հարցերը դարձնել հնարավոր անհաջողությունների պատճառ ընթացիկ մրցաշրջանում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։