Օբամեյանգը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Արսենալի» հետ

14:43   21 նոյեմբերի, 2019

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն անգլիական ակումբի հետ, քանի որ ցանկանում է փոխել թիմը։ Գաբոնցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան», հաղորդում է Sport.es-ը։ Կատալոնական ակումբը փոխարինող է փնտրում ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին։ Ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանն էլ չի հարմարվում «Բարսելոնայում» եւ չի բացառվում, որ հաջորդ ամռանը տեղափոխվի ՊՍԺ։

Օբամեյանգը «Արսենալի» հետ բանակցություններում նշել է, որ իր համար առաջնային է Չեմպիոնների լիգայում հանդես գալը, իսկ «Արսենալի» շանսերը Պրեմյեր լիգայի լավագույն քառյակում հայտնվել այնքան էլ բարձր չեն։

Օբամեյանգի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ 30-ամյա խաղացողը «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։