Մբապեի մայրը բանակցում է «Ռեալի» հետ

10:47   21 նոյեմբերի, 2019

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի մայրը, որը հանդիսանում է նաև ֆուտբոլիստի գործակալը, բանակցություններ է սկսել Մադրիդի «Ռեալի» ղեկավարության հետ:

Okdiario-ի հաղորդմամբ՝ Մբապեի մայրը հավաստիացրել է Արքայական ակումբի ղեկավարությանը, որ իր որդին հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ և ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալում»:

Կիլիան Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։