Կառլեն Մկրտչյանը վերսկսել է մարզումները (ֆոտո)

18:51   20 նոյեմբերի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը վերականգնվել է վնասվածքից հետո եւ վերսկսել է մարզումները Երեւանի «Փյունիկում»։

Հիշեցնենք, որ Կառլեն Մկրտչյանը բաց թողեց Հայաստանի հավաքականի վերջին երկու հանդիպումները Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում։

Հայաստանի առաջնության 14-րդ տուրում «Փյունիկը» նոյեմբերի 25-ին կհյուրընկալվի «Երեւանին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։