16:53 20 նոյեմբերի, 2019Բելգիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն դժգոհել է, որ դեռ մինչեւ Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը մրցակիցների մեծ մասն արդեն հայտնի է։ Բելգիայի հավաքականը կխաղա Ռուսաստանի եւ Դանիայի հետ։
Երրորդ մրցակիցը կլինի կամ Ուելսը, կամ Ֆինլանդիան։ Չորրդր մրցակիցը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆից հետո, որը տեղի կունենա 2020թ․ գարնանը։
«Սա խայտառակություն է, աղճատվում է մրցակցությունը։ Ֆուտբոլն ավելի ու ավելի վարծվում է բիզնեսի»,- Դե Բրույնեի խոսքը մեջբերում է HLN-ը։
Եվրո-2020-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա հունիսի 12-ից հուլիսի 12-ը 12 երկրի 12 քաղաքում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.