Ռոման Բերեզովսկին՝ «Սոչիի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար

14:16   20 նոյեմբերի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին կլինի ռուսական «Սոչիի» գլխավոր մարզիչի պաշտոնակատարը մինչեւ Ռուսաստանի առաջնության աշնանային հատվածի ավարտը (մնացել է երեք խաղ՝ «Ուֆայի», «Օրենբուրգի», «Ռուբինի» հետ), հաղորդում է sport-express-ը։ «Սոչիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինը հեռացվել է պաշտոնից։

«Ակումբի ղեկավարության հետ քննարկեցինք առաջնությունում թիմի մրցաշարային դրությունը եւ ընդունեցինք համատեղ որոշում։ Նման իրավիճակում այսպիսի փոփոխություններն անխուսափելի են»,- Տոչիլինի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Սոչին» Տոչիլինի ղեկավարությամբ երկրորդ դիվիզիոնից հասել է Պրեմյեր լիգա, սակայն ընթացիկ առաջնության 16 տուրից հետո 13 միավորով վերջին տեղում է։

Բերեզովսկին Տոչիլինի շտաբում դարպասապահների մարզիչն էր։ Հիշեցնենք, որ այս ակումբում են նաեւ Հայաստանի հավաքականի խաղացողներ Ալեքսանդր Կարապետյանն ու Էրիկ Վարդանյանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։