«Տոտենհեմի» նախագահ․ Շատ բարդ էր Պոչետինոյին հեռացնելը, բայց մենք առաջնորդվում ենք ակումբի շահերով

13:10   20 նոյեմբերի, 2019

Լոնդոնի «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լեւին մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ, արգենտինացի Մաոուրիսիո Պոչետինոյի պաշտոնանկությունը։

«Մեծ դժվարությամբ գնացինք այս քայլին, որը չի եղել թեթեւամիտ կամ հապշտապ։ Ցավոք, ներքին մրցաշարերում անցած մրցաշրջանի վերջնամասում եւ այս մրցաշրջանի սկզբում արդյունքները չափազանց թիասթափեցնող էին։ Բարդ որոշումներ ընդունելը ղեկավարության խնդիրն է։ Մաուրիսիոյի եւ նրա շտաբի աշխատանքի ընթացքում ունեցել ենք բազմաթիվ վառ պահեր։ Շատ բարդ էր Պոչետինոյին հեռացնելը, բայց մենք առաջնորդվում ենք ակումբի շահերով։

Նրանք միշտ կմնան «Տոտենհեմի» պատմության մեջ։ Ես հիացած եմ, թե ինչպես Մաուրիսիոն հաղթահարեց այն բարդ շրջանը, երբ մենք կառուցում էինք նոր ստադիոն։ Նա դրական մթնոլորտ էր հաստատել ակումբում։ Ես պետք է շնորհակալություն հայտնեմ Պոչետինոյին եւ նրա շտաբին այդ ամենի համար։ «Տոտենհեմում» նրանց միշտ ուրախ կլինեն»,- Լեւիի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Պոչետինոյին փոխարինել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, որը 2018թ․ դեկտեմբերին հեռացվել էր «Մանչեսթեր Յունայթեդից»։

Անգլիայի առաջնության 12 տուրից հետո «Տոտենհեմը» 14 միավորով 14-րդ տեղում է։ Մոուրինյոյի գլխավորությամբ առաջին հանդիպումը թիմը կանցկացնի նոյեմբերի 23-ին՝ Լոնդոնի «Օլիմպիական» ստադիոնում հյուրընկալվելով «Վեստ Հեմին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։