Պլատինի. Ցանկանում եմ Մբապեին տեսնել «Յուվենտուսում»

00:38   20 նոյեմբերի, 2019

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի մրցելույթների մասին:

«ՊՍԺ-ի ֆուտբոլիստներից կառանձնացնեմ Նեյմարին, սակայն այնտեղ է խաղում նաև Մբապեն, որը հրաշալի մարզավիճակում է գտնվում:

Մբապեն 20 տարեկան է և համարվում է աշխարհի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը: Կցանկանայի Մբապեին տեսնել «Յուվենտուսում»,- Պլատինիի խոսքը մեջբերում է Tuttosport-ը:

Հիշեցնենք, որ Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։