ՊՍԺ-ն փոխարինող է գտել Նեյմարին

09:48   20 նոյեմբերի, 2019

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով:

France Football-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ն Դիբալային դիտարկում է որպես թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարին փոխարինող և պատրաստվում է 90 միլիոն եվրո առաջարկել 26-ամյա հարձակվողի տեղափոխության դիմաց:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ և հայտնել է ֆրանսիական ակումբի ղեկավարությանը, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»:

Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։