Տոկիոյի Օլիմպիական ստադիոնի շինարարությունն ավարտվել է (ֆոտո)

19:12   19 նոյեմբերի, 2019

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտվել է 2020թ․ ամառային Օլիմպիական խաղերի ստադիոնի շինարարությունը։ Այդ մասին նոյեմբերի 19-ին հայտարարել է Ճապոնիայի մարզական կոմիտեն, որը վերահսկում էր շինարարությունը։ Ծախսը կազմել է 1,2 միլիարդ դոլար։

Ստադիոնը կառուցվել է 1964թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ստադիոնի տեղում։ Ստադիոնը կարող է ընդունել 68 հազար հանդիսական։ Այստեղ կանցկացվեն աթլետիկայի եւ ֆուտբոլի մրցումներ։

Սկզբնական տարբերակով ստադիոնը պետք է ունենար 80 հազար տեղ, իսկ ծախսը պետք է կազմեր 2,1 միլիարդ դոլար, սակայն հանրային ճնշման տակ նախագիծը ենթարկվեց փոփոխության։

Տոկիոյի Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2020թ․ հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։ Ընդհանուր ծախսը կկազմի 17,8 միլիարդ դոլար։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։