Ռոբերտո Մանչինիի պատմական նվաճումը

18:43   19 նոյեմբերի, 2019

Ռոբերտո Մանչինին դարձավ առաջին մարզիչը, որը Իտալիայի հավաքականի գլխավորությամբ տարավ 11 անընդմեջ հաղթանակ՝ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում 9։1 հաշվով պարտության մատնելով Հայաստանի հավաքականին։  Իտալիայի հավաքականն ավելի խոշոր հաշվով հաղթել է ԱՄՆ-ի հավաքականին՝ 9։0։ Դա տեղի է ունեցել 1948 թվականին։

Այս ընտրական փուլում իտալացիները հաղթանակով ավարտեցին բոլոր հանդիպումները՝ վաստակելով 30 միավոր։

Իտալիայի հավաքականի նախորդ ռեկորդակիր մարզիչը եղել է Վիտորիո Պոցոն, որը 1938-ին տարել է 9 անընդմեջ հաղթանակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։