Արթուր Դանիելյանը Կատանիայում միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին

17:46   19 նոյեմբերի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը նոյեմբերի 19-ին Կատանիա քաղաքի «Անջելո Մասիմինո» ստադիոնում Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրի խաղում կհյուրընկալվի Իտալիայի Մ-21 հավաքականին։

Այդ խաղին մասնակցելու համար հավաքականին միացել է Երեւանի «Արարատ-Արմենիայի» պաշտպան Արթուր Դանիելյանը, որը հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:  

Իտալիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։