15:21 19 նոյեմբերի, 2019Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի 42-ամյա գլխավոր մարզիչ Ռոբերտո Մորենոն չի վայելում Իսանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի վստահությունը։ Սպասվում է, որ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն առաջիկայում կվերադառնա հավաքական եւ Մորենոն կհեռացվի, կամ կլինի օգնականի պաշտոնում։
Այս իրավիճակում Ռոբերտո Մորենոն չի մասնակցել Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղում Ռումինիայի հավաքականի նկատմամբ 5։0 հաշվո վ հաղթանակից հետո պարտադիր մամուլի ասուլիսին։
Լուիս Էնրիկեն հեռացել էր հավաքականից դստեր անբուժելի հիվանդության պատճառով։ Երեխան մահացել էր։
Մորենոյի ղեկավարությամբ Իսպանիայի հավաքականը F խմբում գրավեց առաջին տեղը՝ նվաճելով Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.