11:40 19 նոյեմբերի, 2019Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է 9։1 հաշվով հաղթանակը Հայաստանի թիմի նկատմամբ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում։
«Հրաշալի երեկո էր Իտալիայի հավաքականի համար։ Միջազգային խաղերում այսօր այսպիսի հաշիվ չի լինում, արեցինք առավելագույնը։ Սա Իտալիայի հավաքականի պատմության մեջ երկրորդ խոշոր հաղթանակն է։
Տեսնենք՝ ինչ կստացվի Եվրո-2020-ի եզրափակիչ փուլում, դեռ 7 ամիս ունենք, կազմը երիտասարդ է, պետք է կողմնորոշվենք 23 խաղացողների հարցում»,- Ռոբերտո Մանչինիի խոսքը մեջբերում է football-italia.net-ը։
Իտալիայի հավաքականն ավելի խոշոր հաշվով հաղթել է ԱՄՆ-ի հավաքականին՝ 9։0։ Դա տեղի է ունեցել 1948 թվականին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.