02:17 19 նոյեմբերի, 2019Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում Իտալիայից կրած 1։9 հաշվով պարտությունից հետո Պալերմոյում տեղի ունեցած ասուլիսում մեկնաբանել է տեղի ունեցածը։
«Այս կատարյալ ֆիասկոն այսօր արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը։ Հավաքականի ղեկը ստանձնելուց ես պատկերացրել եմ, որ կարող է նման բան լինել։ Կարելի է ասել, որ ամբողջ հարվածը վերցրել եմ ինձ վրա։ Այսօր միգուցե սխալ է ասել, որ մենք ազգային հավաքականով էինք ներկայացել, այլ ներկայացել էինք ուղղակի հավաքականով, որովհետեւ գրեթե ամբողջ հիմնական կազմը խնդիրների, վնասվածքների պատճառով չկա։
Եթե ղեկավարությունը կորոշի, որ այս ամենի մեղքը իմն է, ես պատրաստ եմ վաղն ամեն ինչ վերջացնել։
Եթե ղեկավարությունը կորոշի, որ ես շարունակեմ աշխատանքները, ես ամեն ինչ ամբողջովին պետք է փոխեմ, որովհետեւ ըստ ինձ ոչ մի բան չի համապատասխանում ազգային հավաքականին, անգամ մտածելակերպը։
Նման հաշվով պարտություններից հետո ոչ մի պատճառաբանություն չի կարելի բերել։ Ասացի այն ամենը, ինչ մտածում եմ»,- նշեց Խաշմանյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը գրավեց նախավերջին տեղը J խմբում՝ հետ թողնելով միայն Լիխտենշտեյնին, որի հետ երկրորդ շրջանում խաղացել էր ոչ ոքի՝ 1։1։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.