Գվարդիոլան չի վերադառնա «Բավարիա»

10:50   19 նոյեմբերի, 2019

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գործակալ Խոսեպ Մարիա Օրոբիտգը խոսել է 48-ամյա մասնագետի՝ «Բավարիա» հնարավոր վերադարձի մասին:

«Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը, և Խոսեպն իրեն շատ երջանիկ է զգում անգլիական ակումբում:

Գվարդիոլայի՝ «Բավարիա» վերադառնալու մասին գրում է միայն մամուլը: Մենք որևէ առաջարկ չենք ստացել»,- Օրոբիտգի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ «Բավարիայի» ղեկավարությունը դիտարկում է Խոսեպ Գվարդիոլայի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2013-2016 թվականներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։