Խամես Ռոդրիգեսն այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա

10:16   19 նոյեմբերի, 2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը Կոլումբիայի հավաքականի կազմում անցկացրած մարզումներից մեկի ընթացքում ստացած վնասվածքի պատճառով այս տարի այլևս չի կարողանա խաղադաշտ դուրս գալ, տեղեկացնում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը:

28-ամյա կիսապաշտպանը ստացել է ծնկի վնասվածք, որի ապաքինման համար կպահանջվի նվազագույնը 6 շաբաթ:

Հիշեցնենք, որ Խամես Ռոդրիգեսը նախորդ երկու մրցաշրջանը Մյունխենի «Բավարիայում» վարձակալությամբ անցկացնելուց հետո վերադարձել է Արքայական ակումբ։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում կոլումբացի կիսապաշտպանը մասնակցել է 7 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։