Իտալիա - Հայաստան. Առաջին խաղակեսից հետո

00:31   19 նոյեմբերի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի վերջին տուրում արտագնա խաղում մրցում է Իտալիայի հավաքականի հետ: Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է 0:4 հաշվով:

Իտալիայի հավաքականի կազմից դուբլի հեղինակ է դարձել Չիրո Իմոբիլեն: Աչքի են ընկել նաև Նիկոլո Ձանիոլոն և Նիկոլո Բարելան:

Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը կատարել է 3 հարված, որից 2-ը՝ մրցակցի դարպասին: Գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությունը 66:34 է՝ հօգուտ Իտալիայի:

Եվրո-2020, ընտրական մրցաշար, J խումբ, 10-րդ տուր

Իտալիա - Հայաստան՝ 4:0 (առաջին խաղակես)

Չիրո Իմոբլիե, 8, 33, Նիկոլո Ձանիոլո, 9, Նիկոլո Բարելա, 29 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։