19:12 18 նոյեմբերի, 2019Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում Ալբանիայի հավաքականի նկատմամբ հաղթանակը (2։0) 200-րդն է եղել ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի պատմության մեջ, հաղորդում է Opta Jean-ը։
Ֆրանսիայի հավաքականն անցկացրել է 350 պաշտոնական հանդիպում, տարել 200 հաղթանակ, կրել 77 պարտություն, 73 հանդիպում ավարտել ոչ ոքի։
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Ֆրանսիայի հավաքականը խմբում գրավեց առաջին տեղը՝ 25 միավոր։ Երկրորդ տեղում է Թուրքիան, որը առաջատարից հետ մնաց 2 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.