«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Սերբիայի հավաքականի խաղացողին

16:19   18 նոյեմբերի, 2019

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հետաքրքրված է Սերբիայի հավաքականի եւ իտալական «Ֆիորենտինայի» կենտրոնական պաշտպան Նիկոլա Միլենկովիչի ծառայություններով, հաղորդում է Football Italia-ն։

Կատալոնական ակումբն արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ուժեղացնել պաշտպանությունը եւ առաջարկ կանի իտալական ակումբի 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով։

Միլենկովիչը 2017-ին է սերբական «Պարտիզանից» տեղափոխվել «Ֆիորենտինա» 5 միլիոն եվրոյով։

Ընթացիկ մրցաշրջանում նա «Ֆիորենտինայի» հետ մասնակցել է 13 հանդիպման, խփել 3 գոլ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.