Եվրո-2020․ Ֆրանսիայի, Թուրքիայի եւ Իսլանդիայի հաղթանակները

01:40   18 նոյեմբերի, 2019

Ֆուտբոլի Եվրո-2020-ի խմբային մրցաշարի H խմբի վերջին տուրում Ֆրանսիայի հավաքականը մրցակցի խաղադաշտում 2։0 հաշվով առավելության հասավ Ալբանիայի նկատմամբ։

Թուրքերը նույն հաշվով հյուրընկալվելիս հաղթեցին Անդորրայի ֆուտբոլիստներին։

Իսլանդիայի թիմը արտագնա խաղում 2։1 հաշվով պարտության մատնեց Մոլդովային։

Այս խմբում ժամանակից շուտ ուղեգրերը նվաճել էին Ֆրանսիան ու Թուրքիան եւ վերջին տուրը մրցաշարային նշանակություն չուներ։ 

Եվրո-2020, ընտրական մրցաշար, 10-րդ տուր

H խումբ

Ալբանիա - Ֆրանսիա՝ 0։2

Կորենտին Տոլիսո, 8, Անտուան Գրիզման, 31

Անդորրա - Թուրքիա՝ 0։2

Էնես Ունալ, 17, 21, 11մ

Մոլդովա - Իսլանդիա՝ 1։2

Նիկոլաե Միլինչանու, 56 - Բիրկիր Բյարնասոն, 17, Գիլֆի Տոր Սիգուրդսոն, 65



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.