17:31 17 նոյեմբերի, 2019Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կողմ է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի վերադարձին թուրինյան ակումբ, հաղորդում է El Desmarque-ը։
«Յուվենտուսի» ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել Պոգբայի տրանսֆերը։ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է նրան վաճառել 150 միլիոն եվրոյով։ Նա «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-2016-ին։
Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.