Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը Պալերմոյում է (ֆոտո)

23:40   16 նոյեմբերի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ ժամանել է Իտալիայի Պալերմո քաղաք։

Նոյեմբերի 18-ին Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում Հայաստանի թիմը կմրցի իտալացիների հետ։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 22 ֆուտբոլիստ։

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան, «Ուրարտու»            

Գևորգ Կասպարով, «Գանձասար-Կապան» 

Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»                                                                 

Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»

Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Արթուր Դանիելյան, «Արարատ-Արմենիա»

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան

Անդրե Կալիսիր, «Գյոտեբորգ» (Շվեդիա)

Կիսապաշտպաններ                                                       

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Սիմոնյան, «Փյունիկ»

Արտակ Եդիգարյան, «Փյունիկ» 

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» 

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Հարձակվողներ

Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան»

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)

Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան) 

Ազգային թիմի հետ Իտալիա չի մեկնել Ռումյան Հովսեփյանը, որը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած Հայաստան - Հունաստան (0։1) խաղում ստանալով այս որակավորման փուլում իր երրորդ զգուշացումը, որակազրկված է և չի կարող մասնակցել Իտալիա - Հայաստան հանդիպմանը։

Անձնական հարցերի հետ կապված՝ հավաքականի հետ Իտալիա չի մեկնել նաև Ռոման Բերեզովսկին, որն արդեն վերադարձել է Ռուսաստան:

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.