Մանուել Նոյերն առայժմ չի պատրաստվում ավարտել կարիերան Գերմանիայի հավաքականում

12:22   17 նոյեմբերի, 2019

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերն առայժմ մտադրություն չունի ավարտել կարիերան Գերմանիայի ազգային հավաքականում։ 33-ամյա ֆուտբոլիստը Բունդեսթիմում հանդես է գալիս 2009թ․ հունիսի 2-ից եւ անցկացրել է 91 հանդիպում։

«Ես իմ առջեւ վերջնաժամկետ չեմ դրել։ Միջազգային կարիերայի ավարտը պետք է ներքուստ լինի տրամաբանական։ Ես գիտեմ, որ իմ կարիերայի եզրափակիչ քառորդում եմ, բայց ցանկանում եմ խաղալ այնքան, որքան թույլ կտա մարզավիճակս, քանի դեռ հաճույք եմ ստանում խաղից»,- Նոյերի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ավելի վաղ «Բարսելոնայի» եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը մեղադրել էր հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին ազգային թիմի մյուս դարպասապահներին խաղաժամանակ չտրամադրելու համար: 

Մանուել Նոյերը Տեր Շտեգենի հայտարարությունից հետո հայտնել էր, որ որոշել է 2020թ. Եվրոպայի առաջնությունից հետո ավարտել կարիերան ազգային հավաքականում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։