Ֆլիկը հաստատվեց «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում

19:10   16 նոյեմբերի, 2019

Հանս-Դիտեր Ֆլիկը հաստատվել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆլիկը «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ, խորվաթ Նիկո Կովաչի օգնականն էր եւ նրա պաշտոնանկությունից հետո գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատարն էր։

«Դորտմունդում տարած հաղթանակից հետո մենք հայտարարեցինք, որ վստահում ենք Ֆլիկին, եւ հիմա ամեն շաբաթ այդ մասին չխոսելու համար նրան հաստատել ենք գլխավոր մարզիչի պաշտոնում առնվազն մինչեւ հունվար։

Մենք հավանում ենք նրա պատկերացումները մարտավարության եւ մարզումների վերաբերյալ։ Ֆլիկը շատ լավ հարաբերություններ ունի ֆուտբոլիստների հետ։ Մենք լիարժեք վստահում ենք նրան»,- ասել է «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն։

Հիշեցնենք, որ Կովաչի հեռանալուց հետո «Բավարիան» Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում 4։0 հաշվով պարտության մատնեց Դորտմունդի «Բորուսիային»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։