Սուարես. Բոլորը գիտեն, որ Մեսին լավագույնն է աշխարհում

11:40   16 նոյեմբերի, 2019

Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի հետ հարաբերությունների մասին:

«Մեսին միշտ իմ կողքին է եղել և ցանկացած հարցում առաջինն է օգնության հասել ինձ: Մենք մտերիմ ենք եղել այն օրվանից, երբ ես ժամանեցի Բարսելոնա:

Բոլորը գիտեն, որ Մեսին լավագույնն է աշխարհում: Նա այդ փաստը շարունակում է ապացուցել ամեն օր»,- Սուարեսի խոսքը փոխանցում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։