Աբրահամ Խաշմանյանի ասուլիսը Հունաստանից կրած պարտությունինց հետո (ուղիղ)

23:21   15 նոյեմբերի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը մեկնաբանում է Եվրո-2020 ընտրական փուլի J խմբի նախավերջին տուրի Հունաստանից կրած պարտությունը:

NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակմամբ:

Եվրո-2020 ընրական փուլի J խմբի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը վերջին տնային հանդիպումն անցկացրեց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը նվազագույն հաշվով 0:1 պարտվեց Հունաստանի հավաքականին: Հանդիպման 35-րդ րոպեին Հունաստանի հավաքականի հարձակվող Դիմիտրիս Լիմինիոսը բացեց խաղի հաշիվը: Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում մրցակցի դարպասին հարված չի կատարել: Հայաստանի հավաքականը հանդիպման ընթացքում 4 հարված է կատարել, որից 2-ը՝ մրցակցի դարպասին: Գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությունը կազմել է 38:62 ՝ հօգուտ Հունաստանի:

Զուգահեռ ընթացած J խմբի մյուս խաղում Ֆինլանդիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթանակ տարավ Լիխտեյնշտեյնի նկատմամբ և Իտալիայից հետո նվաճեց եզրափակիչ փուլի երկրորդ ուղեգիրն այս խմբից:

Եվրո-2020, ընտրական մրցաշար, J խումբ, 9-րդ տուր

Հայաստան - Հունաստան՝ 0։1

Դիմիտրիս Լիմինիոս, 35

Ֆինլանդիա - Լիխտեյնշտեյն՝ 3:0

Ժասե Տուոմինեն, 21, Տեմու Պուկի, 64, 75



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.